Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հայոց այբուբենի հուշարձանի տեղադրման համար։
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծել Հայաստանի ինքնիշխանությունը, մշակութային ինքնությունը և երկրի շարունակական աջակցությունը եվրոպական գործընկերությանը։ Այդ կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հուշարձանի տեղադրման շուրջ։
Հուշարձանի համար նախատեսվում է ձեռք բերել գեղարվեստական քանդակ՝ մեկ անձից գնման ձևով։ Նախագծով սահմանվում է նաև 60% կանխավճար՝ քանդակի նախապատրաստման աշխատանքների համար։
Քանի որ 2026 թվականի պետական բյուջեում այդ նպատակով առանձին միջոցներ նախատեսված չեն, առաջարկվում է անհրաժեշտ գումարը հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից։ Միաժամանակ նշվում է, որ համապատասխան տնտեսումների դեպքում այդ միջոցները հետագայում կվերադարձվեն պահուստային ֆոնդ։ Թե որքան գումար է նախատեսվել, նշված չէ։




































