Քննչական մարմինները մուտք են գործել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի բնակարան և իրականացնում են խուզարկություն, հայտնել է Դեմոյանը։
Նա նշել է, որ խուզարկությունն ընթանում է առանց իր ներկայության։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։






































