• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 23:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Աշխատանքային հարաբերությունները ՀՀ-ում թվայնացվում են․ ինչպե՞ս է այն գործելու

Հասարակություն,
07 Հունվար 2026 12:13
ShareShareShare
telegram

Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային հարաբերությունները թվայնացվում են, աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչի համար քաղաքացիները պարտադիր պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենան, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նա և ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը ներկայացրել են նոր համակարգը, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

Ինչո՞ւ է ներդրվում նոր համակարգ և ինչպե՞ս է այն գործելու

Սարգսյանը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, համաձայն որի՝ աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով։ Բանախոսները տեղեկացրել են, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է, 433 պայմանագիր արդեն կնքվել է էլեկտրոնային նոր հարթակում։

«Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա և՛ գործատուների, և՛ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել։ Գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձևով կազմված թվային պայմանագիր, ինչը բացառելու է օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերի առկայությունը»,- նշել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ էլեկտրոնային հարթակում նախատեսված են բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը, կան նաև դրանք լրացնելու հուշումներ։

Սարգսյանի խոսքով՝ համակարգը թույլ կտա աշխատողներին անմիջապես ստանալ իրենց պայմանագրերը՝ բացառելով մինչ այս հանդիպող դեպքերը, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը կա՛մ չէին ստանում, կա՛մ ուշ էին ստանում։ Համակարգի ներդրմամբ, պաշտոնյայի խոսքով, պայմանագիրն անմիջապես երևալու է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (mID) համար նախատեսված հավելվածում։

Ի՞նչ պետք է իմանա գործատուն

Պողոսյանը հավելել է, որ արդեն ընդունված աշխատողների պայմանագրերը հնարավոր է մուտքագրել 2026-ի հունվարի 1-ից սկսած։

«Այդ մասով մեկ տարի ժամանակ ենք նախատեսել՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Նաև նշեմ, որ 2025 թվականի վերջին կառավարության որոշմամբ սահմանվել է ընթացակարգ, թե ինչպես են թղթային եղանակով ստեղծված պայմանագրերը տեղափոխվելու էլեկտրոնային հարթակ»,- ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է նոր աշխատողների պայմանագրերին, ապա գործատուն պայմանագիրն ստեղծելու է հենց էլեկտրոնային հարթակում։

«Ներկայումս գործող աշխատանքային պայմանագրերի մուտքագրման հնարավորությունն արդեն առկա է։ Ինչ վերաբերվում է մեծ քանակով աշխատանքային պայմանագրերի մուտքագրմանը, այդ մասով կարող եմ ասել, որ առաջիկայում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն, ու համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվում է։ Այսպես լրացվում են բոլոր տեղեկատվություններն աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ»,- ավելացրել է մասնագետը։

Նրա փոխանցմամբ՝ եթե քիչ թվով աշխատողների մասին է խոսքը, կարող են առանձին-առանձին մուտքեր լինեն, եթե մեծ թվով աշխատողների մասին է խոսքը, գործատուները կարող են մի փոքր էլ սպասել, մինչև Excel-ի հնարավորությունն ստեղծվի։ Պողոսյանը հավելել է, որ եթե, օրինակ, գործատուն նոր հաշվապահ է ընդունում աշխատանքի, կարող է օգտագործել նույն հաստիքի մյուս աշխատողի էլեկտրոնային պայմանագիրը՝ միայն փոփոխելով անունը, ազգանունը, վարձատրությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանում աշխատող օտարերկրացիներին, Սարգսյանը նշել է, որ նրանք ընդամենը պետք է ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն, մոտենան իրենց օպերատորներից մեկին։ Նա ընդգծել է, որ եթե նրանք Հայաստանում օրինական կացության իրավունք ունեն, իրենց մասով խնդիր առկա չէ։ Նա, միևնույն ժամանակ, հայտնել է, որ եթե ԵԱՏՄ անդամ երկրներից եկած օտարերկրացիները գնան բջջային օպերատորի ընկերություն և դիմեն էլեկտրոնային ստորագրության համար, ID քարտի անհրաժեշտություն չեն ունենա։

«Եթե գործատուն ցանկանում է ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատող ընդունել, ստեղծում է աշխատանքային պայմանագիր այդ էլեկտրոնային հարթակում, սկզբում ստորագրում է միայն գործատուն, և այդ պայմանագիրը համարվում է բավարար, որպեսզի Միգրացիոն ծառայությունը, տեսնելով այդ պայմանագիրը, աշխատողին ՀՀ-ում օրինական բնակության կարգավիճակ տա։ Այդ կարգավիճակի հիման վրա նա կկարողանա մոտենալ բջջային օպերատորներից մեկին՝ ձեռք բերելու էլեկտրոնային ստորագրություն, որից հետո կստորագրի պայմանագիրը»,- հավելելէ  Սարգսյանը։

Պողոսյանը վստահեցրել է, որ համակարգը շատ պարզ ու հարմարավետ է ու կան այն դաշտերը, որոնք պարտադիր լրացման են։ Իսկ եթե սխալ են լրացվում, նրա խոսքով՝ սխալ հաղորդագրություններ են ցուցադրվում համակարգում։ Հարցերի դեպքում, Պողոսյանի փոխանցմամբ, գործատուները կարող են կապ հաստատել ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՊՈԱԿ-ի կամ ՊԵԿ-ի թեժ գծի մասնագետների հետ։

Ի՞նչ պետք է իմանան աշխատող քաղաքացիները

Բանախոսները հիշեցրել են, որ աշխատող քաղաքացիներն էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար պետք է նույնականացման քարտով այցելեն կապի այն օպերտաորների սպասարկման կենտրոններ, որոնցից օգտվում են։ Իսկ ովքեր արդեն ունեն, աշխատանքային հարաբերությունների դաշտում նորից պետք է պայմանագիրն ստորագրեն՝ արդեն էլեկտրոնային տարբերակով։

«Երկու խումբ կա․ անձինք, ովքեր նոր են ընդունվելու աշխատանքի և նրանք, ովքեր արդեն աշխատում են։ Նրանք, ովքեր ընդունված են, տարվա ընթացքում գործատուի կողմից պայմանագիրն էլեկտրոնային հարթակ մուտքագրելուց հետո կստորագրեն իրենց պայմանագրերը։ Նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, նրանց համար զրոյից պետք է պայմանագիր կնքվի և իրենք պետք է ստորագրեն այն, դառնան աշխատող։ Այդ դեպքում պետք է ստորագրեն այն օրը, որին հաջորդող օրը պետք է գան աշխատանքի․ համակարգը կառուցված է այնպես, որ եթե աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, առնվազն դրանից մեկ օր առաջ պետք է պայմանագիրն ստորագրի»,- հստակեցրել է Պողոսյանը։

Վերջինս հավելել է, որ էլեկտրոնային ստորագրություն ունենալը պարտադիր է բոլոր աշխատողների համար, բացառություն են, օրինակ, գաղտնի ծառայության աշխատողները և այլ խմբեր։

telegram
Tags: աշխատանքային պայմանագիրԷլեկտրոնային ստորագրությունթվայնացում

Հարակից հրապարակումներ

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Սպորտ

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...

Read moreDetails
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ
Պատահար

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ փրկարար ծառայության մարտական հաշվարկները հրդեհաշիջում են իրականացնում։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ