Դեկտեմբերի 12-ին զինծառայող զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Կասկածյալը մեղադրվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 13-ին հայտնել էր, որ դեպքի նախօրեին հայտնաբերվել է զինծառայող Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց էր արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել էր:




































