Դեկտեմբերի 8-ին Երևանի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հանրային գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանի վրա հարձակվելու և վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ կասկածյալները կներկայացվեն Քննչական կոմիտե:
Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել բժշկական կենտրոնից Հակոբյանի՝ ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ վարույթ էր նախաձեռնվել:






































