• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 10:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կարապետյանի փաստաբանները նշել են՝ որ դեպքում կհրաժարվեն նիստերին մասնակցելուց

Իրավունք,
12 Դեկտեմբեր 2025 14:20
ShareShareShare
telegram

Եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանները նշել են այն սցենարը, որի դեպքում հայտարարելու են իրենց պաշտպանյալի գործով նիստերին և այլ գործընթացներին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Փաստաբանական խմբի ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ի՞նչ կլինի «անգործության և աբսուրդի» շարունակության դեպքում․ փաստաբանների առաջիկա քայլերը

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 11-ին մերժել էր Կարապետյանի կալանքը երկարացնելու դեմ բողոքը, ինչը փաստաբանները գործարարի նկատմամբ «քաղաքական հետապնդման շարունակություն» են համարում։

«Անկեղծորեն եմ ասում, աննախադեպ, խայտառակ, մեղմ ասած՝ ապօրինի, շինծու հետապնդում է։ Ապօրինի կալանքը տևում է արդեն 177 օր։ Ընդհանրապես, իրավաբանները կարողանում են իրավիճակի վերաբերյալ պատշաճ բացատրություն ներկայացնել, շահերի պաշտպանություն իրականացնել, բայց դա չի կարող լինել միակողմանի երևույթ։ Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ։ Կարապետյանի գործով Հայաստանում այդ անհրաժեշտ պայմաններն առկա չեն․ իրավունք, օրենք ընդհանրապես չեն գործում, նրա գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վճռական վարքագիծ»,- հայտարարել է փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Ի պատասխան Armenia Today-ի հարցին, թե այդ դեպքում որո՞նք են լինելու պաշտպանների առաջիկա քայլերը, Վարդևանյանը չի բացառել, որ քննչական խմբի «անգործության» պայմաններում կարող են առհասարակ հրաժարվել նաև դատական նիստերին մասնակցելուց։ Նա նշել է, որ գործընկեր փաստաբանների հետ քննարկելու են այդ հարցը։

«Մանրամասն քննարկում ենք ունենալու այդ մասին։ Մասնավորապես, եթե այս գործի վարույթի շրջանակներում 53 քննիչից բաղկացած քննչական խումբը շարունակի անգործությունը, մենք նորից գտնվենք դռնփակ, գաղտնի նախաքննության աբսուրդի պայմաններում, և նորից ներկայացվի կալանքը երկարաձգելու միջնորդություն, ընդհանրապես քննարկելու ենք մեր մասնակցության հարցը։ Քննարկելու ենք թե՛ դատական նիստի, թե՛ առհասարակ մեր մասնակցության հարցը, որովհետև Հայաստանում շատ երևույթներ ենք տեսել, բայց նման աբսուրդ չենք տեսել,»,- հայտարարել է Վարդևանյանը։

Փաստաբանը հավելել է՝ 2023-ից ՀՀ-ում խափանման միջոցների բազմաթիվ տեսակներ կան, որոնց վերաբերյալ դատարանը մերժում է կիրառել։ Նա հայտնել է, որ նույնիսկ միջնորդել են գրավ և տնային կալանք կիրառել, ինչը դատարանը գործին «խոչընդոտելու ռիսկ» է համարել։

«Խնդրում ենք ձեզ (լրագրողներին-խմբ․)՝ առիթ ունենալու դեպքում պահանջեք, թող նախաքննական գաղտնիքին վերջ տան․ կա՛մ գործն ուղարկեն դատարան, կա՛մ կարճեն, դրանով իրավիճակի փոփոխություն կունենանք։ Հակառակ դեպքում՝ ինչպես արձանագրեցինք գործընկերներով, Կարապետյանի խափանման միջոցի ժամկետը հունվարին է լրանում, քննարկման առարկա կդարձնենք՝ ընդհանրապես մասնակցելո՞ւ ենք դրան, թե՞ ոչ»,- նշել է փաստաբանը։

Խուզարկություն ու հարցաքննություններ են տեղի ունեցել

Փաստաբան Արշակ Վարդանյանը տեղեկացրել է, որ հարցաքննություններ են իրականացվել պաշտպանական կողմի ներգրավված հոգեբանների և լեզվաբանների շրջանում։ Նրանց փաստաբանները ներգրավվել էին՝ գործարարի կալանքի պատճառ դարձած հարցազրույցում նրա ժեստիկուլացիան և խոսքը վերլուծելու համար։ 

Վարդանյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 11-ին քննիչները խուզարկել էին լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի տունը։ Նա նշել է, որ փորձագետները եզրակացություն էին ներկայացրել այն մասին, որ Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։

«Եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբն այլ գործողություններ չունի անելու ու փորձագետների բնակարաններն է խուզարկում, այստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը, կարծում եմ, շատ դժվար չէ»,- նկատել է Վարդանյանը։

Գործարարի նկատմամբ քրեական վարույթի և Արցախի ներկայացուցչությունում կատարված խուզարկությունների կապը 

Վարդևանյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ «Արցախի ներկայացուցչությունում կատարված խուզարկությունների հիմքում» Կարապետյանի նկատմամբ նախաձեռնված քրվարույթն է։ Փաստաբանը հերքել է այդ տեղեկությունը։

«Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն։ Նախաքննական գաղտնիքը չլիներ, կհրապարակեինք նաև փաստաթղթեր։ Մեր ձեռքի տակ կան փաստաթուղթ և ցուցմունքներ առ այն, որ Կարապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Այդ ամենը գիտեն քննչական մարմնում, դատարաններում, քանի որ առնվազն չորս դատական ակտ հաստատել է, որ այդ առնչությունը չկա»,- հայտարարել է Վարդևանյանը։ 

Վերջինիս խոսքով՝ Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել Կարապետյանի՝ 50 մլն-ից ավելի բարեգործությունները։

«Ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային ու Ստեփանակերտում կատարեին այդ քննչական գործողությունները։ Իրավական փոխօգնության շրջանակներում ադրբեջանցի քննիչները կարող էին բազմաթիվ փաստաթղթեր տալ Կարապետյանի դեմ, որի նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Թող իրավական փոխօգնությամբ դիմեն ու ստանան պատասխանը, թե ինչո՞ւ է Կարապետյանը բարեգործություն արել Արցախում»,- հավելել է փաստաբանը։ 

Վարդևանյանը տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը դեռևս առկա է։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
telegram
Tags: նիստերՍամվել Կարապետյանի գործՓաստաբաններ

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է, Armenia today-ը...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է...

Ուղիղ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հուլիս 2026 18:18

Load More
Xosum
  • Լուրեր
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները
Հասարակություն

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի...

Read moreDetails
Քաղաքականություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ