ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Վենեսուելան և Իրանը՝ խոսելով Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողության մասին, հայտնում է Wral.com-ը։
«Վենեսուելան այլևս չունի նավատորմ, օդուժ և այն մարդկանցից շատերին, ովքեր երկիրը հասցրել են շատ ծանր հետևանքների, այլևս այնտեղ չեն»,- ասել է Թրամփը կաբինետի նիստում՝ անդրադառնալով Իրանին։
Ըստ նրա՝ «նրանց ղեկավարությունը ոչնչացվել է»։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։



























