«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ֆինանսական կորուստներ ունենալու մասին մամուլի հրապարակումները։
Սեպտեմբերի 30-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Իմ քայլը» 2024 թվականին ունեցել է 1 մլն 620 հազար դրամի կորուստ։
Ըստ հաղորդագրության՝ հիմնադրամի ֆինանսական արդյունքը չի հաշվարկվում «մուտք-ելք» պարզ տրամաբանությամբ։ Նշվում է, որ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով` արդյունքը որոշվում է ճանաչված եկամուտների և ծախսերի տարբերությամբ։
Հիմնադրամից նշել են, որ անցած տարվա մուտքը կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, ելքը՝ շուրջ 600 մլն դրամ, դրամական միջոցները՝ 967 մլն դրամ (2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) և կուտակված արդյունքը՝ 14,9 մլն դրամ (2024թ. դրությամբ՝ դրական)։





































