Wizz Air ավիաընկերությունը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթեր:
Թռիչքները կգործարկվեն Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա որակել է որպես նշանակալի իրադարձություն՝ ընդգծելով, որ առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի ԵՄ անդամ երկիր։






































