Հայաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին բացատրել է, թե ինչպես կարելի է ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը նույնականացման քարտի կոդերը կորցնելու դեպքում։
«PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի»,- նշել են ՆԳՆ-ում։
ՆԳՆ-ից հավելել են, որ եթե նույնիսկ քաղաքացին կորցրել է քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։
«Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- իրազեկել են ՆԳՆ-ից։