• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» անվանափոխելը հերթական մանիպուլատիվ նախաձեռնությունն է․ Դեմոյան

Армения, Կրթություն, Հասարակություն,
23 Հունվար 2024 21:30
ShareShareShare
telegram

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան, հրապարակախոս և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն Armenia Today-ին մեկնաբանել է «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու վերաբերյալ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության Իրավական նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրված հունվարի 22-ին նախագիծը։

- ԿԳՄՍ-ն նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Հայոց պատմություն» առարկային անունը փոխել «Հայաստանի պատմությամբ»։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը

- Հերթական չմշակված, մանիպուլատիվ նախաձեռնությունն է, որի իմաստն անիմաստ լինելն է։ Իսկ եթե փորձենք իմաստային ինչ-որ բան գտնել, ապա այս նախաձեռնության մեջ հերթական անգամ հասարակությանը փորձում են զբաղեցնել բախումներ հրահրող և տարակարծություններ մեջտեղ բերող գաղափարներով։ Այսինքն՝ սա այնպիսի ձևակերպում է, որտեղ ամեն մեկը կարող է մնալ իր կարծիքին և համարել, որ ինքը ճիշտ է։ 

- Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում այս նախագիծը՝ հատկապես դպրոցական երեխաների դաստիարակության առումով:

- Նման «հանճարեղ» նախաձեռնությանն անդրադառնալիս, իհարկե, մի քիչ պատվաբեր չէ մեկնաբանել, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ նախկինում այդպիսի մտքի չէին եկել, ինչո՞ւ հինգ տարի շարունակ չէին հանգել այդ մտքին և հենց հիմա որոշեցին։

Իմ կարծիքով՝ այսպիսի նախաձեռնությունն ունի ներքին օգտագործման պահանջարկ՝ հասարկությանը զբաղեցնել և ուշադրությունը շեղել պատմության տխրահռչակ 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային բողոքից։ Սա ներքին օգտագործման համար, բայց ավելի խորը գնալով մենք տեսնում ենք այստեղ շատ վատ քողարկված նախապայմանների իրագործում՝ թուրքական կողմից։

- Նախագծում նշվում է, որ առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ինչպե՞ս է առարկայի այս անվանափոխությամբ պետականության գաղափարներն ամրապնդվելու։

- Պնդել եմ և շարունակելու եմ պնդել, որ իշխանությունում գտնվող ներկա անձինք տառապում են տկար ինտելեկտուալ կարողություններով, դա դրսևորվում է հենց այս հարցադրման մեջ։ «Հայաստանի պատմություն» ձևակերպումը պետք է նախ ձևակերպի՝ ինչ է Հայաստանը։ Եթե իրենք չգիտեն, բացատրում եմ՝ Հայաստանը պատմական, աշխարհագրական անուն է համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած քարտեզ կամ անտիկ հեղինակների գործերի մեջ Հայաստանը նշվում է և՛ պետություն, և՛ աշխարհագրական հասկացություն։ Բացեք 19-րդ դարից սկսած բոլոր եվրոպական քարտեզները, այնտեղ տրվում է Հայաստանը որպես պատմաշխարհագրական հասկացություն՝ ներառյալ ամբողջ հայկական լեռնաշխարհի տարածքը և որպես պետական միավոր է նշվում։ Նշվում է Մեծ Հայք, Փոքր Հայք՝ օգտագործելով կրկին պատմաշխարհագրական տերմինը։

Եվ մինչև այսպիսի հանճարեղ նախաձեռնությամբ հանդես գալը, պետք է  տեղի ունենան գիտական բանավեճեր, քննարկումներ՝ գիտաժողովների և մշակումների տեսքով, հետո դա հրամցվեր, ոչ թե անանուն մի քանի պատմաբանի հղում տալով՝ հիմնավորել այդպիսի տկարամիտ նախաձեռնությունը։

- Նշվում է, որ փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում։ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի։ Որքանո՞վ է ճիշտ այս պարագայում նման երկրների փորձը հաշվի առնելը, երբ մեր պատմություններն իրարից տարբեր են։

- Կան տարբեր պատմություններ և կա տարբեր պատմաշխարհագրական միջավայր, կա նաև տարբեր էթնիկ պատմություն։ Օրինակ՝ հայ ժողովրդի պատմությունը նաև ինչո՞վ է հայտնի, որ ունի Սփյուռքի պատմություն։ Հայաստանի պատմությունն օտարել Սփյուռքի պատմությունից՝ մի քիչ դժվար է պատկերացնել։ Երկակի մեկնաբանությունների տեղիք տվող նախաձռնություն է, որի հիմքերի հիմքում առաջին հանձնառությունն էր ներկա կոնգլոմերատի։ Առաջին հանձնարարությունը, մինչև կսպասարկեին կանխորոշված ելքով պատերազմը, դա հասարակության բևեռացումն է։ Ցանկացած նախաձեռնություն, որտեղ կա հանրային բախում, կարծիքների բախում, դա ներկա իշխանության ամենացանկալի սցենարն է։ 

- Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍՆ ներկայացնել մինչև փետրվարի 2-ը: Դուք ներկայացնելո՞ւ եք Ձեր առաջարկները և ի՞նչ առաջարկներ ունեք։

- Համարում եմ դա անպատվաբեր, ես չեմ կարող իմ ժամանակը տրամադրել և ինձ զբաղեցնել մի անիմաստ նախաձեռնությամբ։ Գիտնականների ներկայությամբ պետք է հրապարակվեր անկախ փորձագետների կարծիք՝ 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի կապակցությամբ, հիշեցում նախարարին ու վարչապետին, որ հետամուտ լինեն նախարարության հանձնարարությունները կատարելուն։ Մենք սպասում ենք այդ կարծիքին, որը պետք է լինի 200 էջանոց դասագրքին, 60 էջանոց քննադատությանը հակառակ կարծիք։ Մինչ օրս նախարարությունը թերացել է, և արձանագրենք, որ դա նաև կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը, շահերի բախումը կոծկելու ակնհայտ միտում ունի։ 

- Ի դեպ, 7-րդ դասարանի դասագրքի փաստական սխալների կոնկրետ օրինակներից և Ձեր հանգամանալից քննադատությունից հետո ԿԳՄՍՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։

- Մենք եզրակացություն հրապարակեցինք, որին կցվեց նաև 60 էջանոց գրախոսություն՝ բովանդակային կոպիտ սխալների, թերությունների հետ կապված։ Այսօր նախարարությունը չտեսնելու է տալիս դա, իսկ արձագանքը եղավ այն, որ հրավիրեցին մեզ նախարարի հետ հանդիպման և դեկտեմբերի 13-ին հանդիպում տեղի ունեցավ։ Բոլորը ներկայացրեցին իրենց տեսակետները, բայց մինչ այդ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ կա պետական քաղաքականություն․ ոչ թե գիտականություն, ոչ թե դասագիրք, կրթություն, այլ պետական քաղաքականություն։ Դրա մեջ ես հասկանում եմ, որ նաև մտնում է թուրքական նախապայմանների իրագործումը։ 

Նա սկզբում ասաց, որ դասագիրքը չի հանվի շրջանառությունից, իսկ այնուհետև նույն հանդիպման ժամանակ բոլորի ներկայությամբ ասաց, որ անկախ փորձագիտական խումբ կաշխատի՝ այլ տեսակետ ներկայացնելու համար։ Մենք սիրով, անհամբեր սպասում ենք այդ կարծիքին։

Նաև ասել ենք՝ քանի որ մենք մեր ինքնությունը չենք թաքցնում, այդ անկախ փորձագետների անունները ևս պետք է հրապարակվեն, և ծիծաղելի է, բայց նախարարն ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն կարող դա անել, ինչին դահլիճից հետևեցին արձագանքներ, որ «մենք գազան չենք, որ մարդ ուտենք»։ Հիմա մեկ ամսից ավելի անցել է, ո՞ւր է այդ տեսակետը։ 

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:

Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։

Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի

Մանրամասները՝ տեսանյութում։

 

telegram
Tags: կգմսնՀայկ Դեմոյանհայոց պատմություն

Հարակից հրապարակումներ

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը
Ներքաղաքական

Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ
Տնտեսություն

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ