Առաջին ազգային Fly One ավիաընկերությունն ավիաշուկայում իր գործունեության վեց ամիսների ընթացքում փոխադրել է ավելի քան 100 000 ուղևորի։ Այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Արագ զարգացող ընկերությունը, շնորհիվ ժամանակակից նավատորմի բարձր որակավորում ունեցող անձնակազմի, վստահորեն իրականացնում է ուղևորներին հասանելի ավիացիոն ծառայություններ մատուցելու առաքելությունը։ FlyOne Armenia-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։
Ընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության, Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Սոչի, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Քիշնև, Բեյրութ, Թբիլիսի։
Ընկերությունը նախատեսում է ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվը և ընդլայնել ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ մատուցելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ։





































