Ապրիլի 18-ից մեկնարկել են Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով նոր չվերթեր, հայտնել է SCAT Airlines ընկերությունը։
Ըստ հրապարակման՝ Ղազախստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։
SCAT Airlines-ն այս երթուղին անվանել է իր ռազմավարության մի մաս, որն ուղղված է զարգացնելու միջազգային ցանցը և բարելավելու թռիչքների մատչելիությունը։
Ընկերությունը նշել է, որ ընթացիկ ժամանակացույցը, մեկնման ժամերը և ամսաթվերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ ժամանակացույցի բաժնում։





































