Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը։
Նա նաև առաջարկում է քննարկման առարկա դարձնել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։ Փաշինյանն ընդգծել է, որ այս մոտեցումն աշխարհի մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ կո՞ղմ են Փաշինյանի առաջարկին, թե՞ ոչ։
Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ Փաշինյանը չպետք է որոշի, թե եկեղեցում ի՞նչ օրենքներ փոխվեն կամ ընդունվեն։
«Եկեղեցում կան օրենքներ, ինչո՞ւ պետք է Հայաստանի օրհներգը հնչի, կամ եկեղեցում ինչո՞ւ պետք է դրոշ լինի։ Այս կառավարությունից ոչինչ չենք հասկանում»,- ասել է քաղաքացին։
Հարցման մեկ այլ մասնակից նշել է, որ պետությունն ու եկեղեցին չպետք է խառնել իրար:
«Ինչի՞ համար դրոշ տեղադրվի, այնքան տեղ կա դրոշ տեղադրելու։ Մտեք Ադրբեջան, տեսեք՝ ինչքան դրոշ են տնկել այստեղ-այնտեղ, մենք պետք է տանենք, եկեղեցո՞ւմ տնկենք»,- նշել է քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն ասել է, որ իր համար միևնույնն է․ «Ոչ մի բանին դեմ չեմ, թող ոնց ուզում են՝ անեն»։
Քաղաքացիների մի մասն էլ շեշտել է՝ չգիտի՝ իրականում եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգը հնչի, թե՞ ոչ, և դրոշի տեղադրման վերաբերյալ ևս ասելիք չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում։



































