• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 16:33
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Թանգարանների էլեկտրոնային միասնական տոմս ձեռք բերելն ավելի մատչելի կլինի․ նախարար

Գիտություն և տեխնիկա, Կրթություն, Մշակույթ,
23 Օգոստոս 2024 13:04
ShareShareShare
telegram

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի՝ museumsarmenia.am կայքի շնորհանդեսը։

Կայքում առաջին տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը զուգահեռ:

Շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Armenia Today-ին պատմեց համակարգի առավելությունների մասին։ Նախարարի խոսքով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան միանգամից մի քանի թանգարանի միասնական տոմս գնել, ինչն ավելի մատչելի կլինի, քան դրանք առանձին-առանձին գնելու դեպքում։ 

Նախարարը նշեց, որ միասնական տոմսային համակարգը գործում է աշխարհի տարբեր երկրներում։

«Մեր քաղաքացիները, ովքեր ճամփորդել են, արտերկրում միանգամից մի քանի թանգարանի տոմս գնելու փորձ ունեցել են։ Այն, սովորաբար, նաև զեղչ է ենթադրում։ Այսինքն՝ նշանակում է, որ մեկ միասնական տոմսն ավելի մատչելի է, քան, եթե, օրինակ, 2 թանգարանի տոմս առանձին գնելը։ Մեզ մոտ գործարկված համակարգով միասնական տոմսերի ձեռքբերման դեպքում մինչև 10% զեղչի հնարավորություն ենք նախատեսել»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ տոմսերի գնային քաղաքականությունը կորոշեն թանգարանները։

«Օրինակ՝ Հայաստանի պատմության թանգարանն ու պատկերասրահը, որոնք գտնվում են նույն շենքում, կարող են միասնական տոմսի տրամաբանությամբ համատեղ գին սահմանել և ներկայացնել ավտոմատացված համակարգում։ Սա հատուկ եմ շեշտում, քանի որ նախարարությունն ընդհանուր գնային քաղաքականություն է վարում»,- հավելեց նա։

Անդրեասյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ն 2023 թվականին որոշում էր ընդունել, ըստ որի՝ մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարաններ մուտքը անվճար է։

«12-ից բարձր տարիքի երեխաների համար թանգարանների մուտքի տոմսի կես գին սահմանեցինք, որը գործում է նաև ուսանողների դեպքում։ Կան նաև սոցիալական քաղաքականություն կենսաթոշակային տարիքի, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս բոլոր արտոնությունները շարունակում են գործել։ Մենք սահմանեցինք տոմսի նվազագույն գին՝ 1000 դրամ։ Այս ամենից զատ՝ գնային մնացած քաղաքականությունը որոշելու են թանգարանները՝ կախված ցուցադրությունների բնույթից, պահանջարկից։ Այդ իմաստով՝ տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն ընձեռելու է բոլոր հնարավորությունները, իսկ ԿԳՄՍՆ-ն վերլուծելու է, թե որքանո՞վ է թանգարանը կառավարում իր աշխատանքը»,- հավելեց նախարարը։ 

Armenia Today-ի հարցին՝ դիտարկո՞ւմ են արդյոք եվրոպական երկրների օրինակով թանգարանների տոմսային համակարգը համադրել զբոսաշրջային, տրանսպորտային նախաձեռնությունների հետ, նախարարը նշեց ընթացող քննարկումների մասին։ 

Քննարկում ենք թանգարանների միասնական տոմսերի համակարգն ինտեգրել տրանսպորտային փաթեթին․ նախարար

«Այո՛, մենք ավելի լայն համագործակցության ենք գնում։ Երևանի քաղաքապետարանի հետ իմ գործընկերները նախնական խոսակցություն են ունեցել։ Իրենք էլ տրանսպորտային միասնական համակարգի ներդրում են նախատեսում։ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նաև զբոսաշրջային փաթեթների վրա է մեծ աշխատանք տարվում։ Հավելյալ հնարավորություններ է ընձեռում այն, որ թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը հասանելի է լինելու նաև բջջային հավելվածի միջոցով։ Հաշվի առնելով այդ հնարավորությունը՝ քննարկում ենք համակարգն ինտեգրել զբոսաշրջային, տրանսպորտային փաթեթներին»,- ընդգծեց նախարարը։ 

Թանգարանների տոմսերի միասնական համակարգի համար շուրջ 60 մլն դրամ է ներդրվել․ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ համակարգի գործարկմամբ՝ թանգարանների դրամարկղերի աշխատակիցները չեն տուժի, քանի որ համակարգը զուգահեռ է գործելու։

«Թանգարանների ներսում տոմսերի վաճառքը շարունակվելու է, համակարգը պարզապես հավելյալ առցանց միջոց է»,- ընդգծեց նա։ 

Փոխնախարարը հայտնեց, որ համակարգի ստեղծման համար պետական բյուջեից շուրջ 60 մլն դրամ է ներդրվել։

«Այդ գումարն ուղղվել է սարքավորումներին, ընդհանուր ծրագի ստեղծմանը, որը տևել է գրեթե 2 տարի»,- եզրափակեց փոխնախարարը։

Կայքի հեղինակները տեղեկացրել են, որ թանգարանների միասնական տոմսային համակարգը հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև iOS և Android բջջային համակարգերի համար։

Ինչպե՞ս օգտվել թանգարանների էլեկտրոնային միասնական համակարգից․ բացատրում է հեղինակը

Մանրամասները՝ տեսանյութերում։ 

 

telegram
Tags: ավտոմատացված համակարգերԹանգարաններԺաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարարությունտոմսեր

Հարակից հրապարակումներ

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են,...

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 15:26

Հայաստանը և Հունաստանը կդառնան Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» (Odysseus) նոր հեռուստասերիալի նկարահանման հիմնական հարթակները, հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ...

Թագավորական ընտանիքի 1-ին հայուհին․ Սեմ Չատտոն առաջարկություն է արել Էքսերջյանին

Թագավորական ընտանիքի 1-ին հայուհին․ Սեմ Չատտոն առաջարկություն է արել Էքսերջյանին

17 Հուլիս 2026 10:22

Բրիտանական թագավորական ընտանիքի արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սեմ Չատտոն, ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին, հայտնել է փեսացուն Instagram-ի...

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

16 Հուլիս 2026 14:55

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի տեղադրությունն ու չափերը վկայում են, որ մ.թ.ա. մոտ 4000 թվականին տարածաշրջանում գոյություն է ունեցել կազմակերպված և միասնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան
Աշխարհում

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56

WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և այլ ֆինանսական աջակցություն, գրում է...

Read moreDetails
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
Աշխարհում

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ