Մոսկվայում՝ Բերեժկովսկայա ամբարտակի վրա գտնվող հետիոտնային անցումում, փորձարկվել է դեմքի ճանաչման կենսաչափական տեսախցիկով լուսացույցի նախատիպը։ Pravilmag-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ճանապարհային անվտանգություն» ամսագրում հայտնել է մայրաքաղաքի պետավտոտեսչության պետ Ալեքսանդր Բիկովը։
Նման լուսացույցը կարող է հայտնաբերել հետիոտների, էլեկտրական սկուտերներով մարդկանց և անձնական շարժունակության այլ սարքերի կողմից երթևեկության խախտումները:
«Ֆոտոձայնագրությունը ներառում է հետիոտնի շարժման հետքի և լուսացույցի ազդանշանի ցուցադրում: Եթե հետիոտնը խախտում է ՌԴ երթեւեկության կանոնները, նրա պատկերը (առանց նույնականացման) փոխանցվում է խախտման վայրի կողքին տեղադրված էլեկտրոնային տեղեկատվական ցուցատախտակին»,- ասել է Բիկովը։
Ճանապարհային ոստիկանության պետը հավելել է, որ հետիոտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ավտոմատացված համակարգի արդյունավետ գործարկման համար «անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների կենսաչափական տվյալներ ունենալ»։





































