• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 10:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված․ Գարեգին Երկրորդի պատգամը

Արցախ, Հայաստան,
06 Հունվար 2023 15:08
ShareShareShare
Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված․ Գարեգին Երկրորդի պատգամը
telegram

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Սուրբ Պատարագից հետո պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ։

«Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները»,- ասված է պատգամում:

Կաթողիկոսի խոսքով՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։

«Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ»․- նշել է Գարեգին Բ-ն։

Նա հիշեցրել է, որ տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի:

«Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)»,- նշել է նա։

Գարեգին Երկրորդն ընդգծել է՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։

«Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը»,- ասել է պատգամում։

Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Կաթողիկոսը Հայրապետական խոսքն է հղել խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր զավակներին։

«Մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»,- ասված է պատգամում։

Կաթողիկոսը պատգամը եզրափակել է հետևյալ խոսքերով․ «Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։

telegram
Tags: Գարեգին ԵրկրորդԿաթողիկոսպատգամՍուրբ Ծնունդ

Հարակից հրապարակումներ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Իշխող ուժը պատրաստվում է նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում...

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի...

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Load More
Xosum
  • Լուրեր

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Քաղաքականություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ