• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 22:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ

Արցախ, Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
07 Օգոստոս 2022 22:58
ShareShareShare
Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ
telegram

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում նկատվում է պատերազմի մասնակից վետերանների ինքնասպանության դեպքերի աճ, զինվորականները սոցիալական խնդիրներով պայմանավորված պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց, որ թեև  Ադրբեջանի զինվորականների՝ տասնյակին մոտ ինքնասպանության դեպքեր կան, սակայն սոցիալական հուզումների տեսանկյունից դա կառավարելի է այդ երկրի ղեկավարության կողմից:

Նա կարծում է, որ այս պահին դա  այնպիսի մասշտաբային խնդիր չէ, որպեսզի հանգեցնի ներքաղաքական ցնցումների: «Հիմնական բողոքն այն է, որ պատերազմից հետո նրանց հատկացված ֆինանսական միջոցները չեն բավականացնում։ Նրանք նշել են, որ հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են։ Մյուս կողմից դրան գումարվում է պատերազմի ընթացքում ձեռք բերած հոգեբանական խնդիրները», - նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ խնդիրները կարող էին ձեռք բերվել այդ զինծառայողների՝ ՊԲ զինծառայողների դեմ տարբեր ռազմական հանցագործությունների մեջ ներգրավման հետևանքով։

Ադրբեջանագետի գնահատմամբ՝ ամեն դեպքում այս խնդիրներն ուռճացնել չի կարելի։ «Բարդ է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Եթե խնդիրների մասշտաբները մեծանան, դրանք կաճեն նաև հասարակության ներսում, բայց այս պահին որևէ լուրջ գնահատական տալ չենք կարող», - նշեց նա։

Ադրբեջանագետը նկատեց, որ կան գնահատականներ, որ Ադրբեջանում պատերազմի՝ իրենց հաղթանակի էյֆորիան անկում է ապրում, ինչը տրամաբանական է, և դրա ֆոնին էլ են աճում սոցիալական բողոքի ալիքները: «Էյֆորիան արդեն այն նույն մակարդակի վրա չէ և խնդիրներն ի հայտ են գալիս»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մասով ևս չի կարելի այս պահին խոսել այդ երկրում անկառավարելի վիճակի մասին։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի միջև վերջին հանդիպումներին։ Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի հետ փորձագիտական մակարդակով  շփման երկու հարթակ կա՝ եվրոպական կազմակերպությունների կողմից կազմակերպվող  հանդիպումները, որոնք կայացել են Վրաստանում և եվրոպական երկրներում, մյուսը՝ ՌԴ-ի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումները։

«ՌԴ-ի կողմից կազմակերպվող հանդիպումները պաշտոնական մակարդակի են։ Դրանք  ՌԴ ԱԳՆ МГИМО -ի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ են իրականացվել։ ՀՀ-ի և Ադրբեջանի խմբերի կազմակերպիչները ևս պետական մարմիններն են՝ իրենցը՝ Նախագահի աշխատակազմը, իսկ մեր կողմից՝ Վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ-ն։ Սրանք վերլուծական կենտրոնների մակարդակով անցկացվող հանդիպումներ են, ներառված են նաև անկախ փորձագետներ», - տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝  բարդ է ասել, թե ինչ առաջանթաց կլինի այդ հանդիպումների արդյունքում, քանի որ դա բազմաթիվ հանգամանքներից է կախված։ «Այստեղ կան այլ տեսակի խնդիրներ, օրինակ, ադրբեջանական պատվիրակության կողմից հայկական պատվիրակության անդամների վերաբերյալ ներկայացրած դիտարկումները՝ անցանկալի անձ  հայտարարելու հետ կապված։ Եթե Ադրբեջանը հետ կանգնի իր այդ ապակառուցողական դիրքորոշումներից, ապա այդ դեպքում  հանդիպումները կշարունակվեն», - նշեց ադրբեջանագետը։

Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմի մոտ փորձագիտական մակարդակում էլ  գերակշռում են պետական մոտեցումները։ «Կան փորձագետներ, որ դրանից փորձում են մի փոքր դուրս գալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ  ընդհանուր առմամբ գերակշռում են նույն ապակառուցողական դիրքորոշումները, երբեմն անգամ  հնչում են իրենց իշխանությունների մոտեցումներից ավելի ռադիկալ տեսակետներ», - նշեց նա։

Մեկնաբանելով «Խաղաղության օրակարգի» վերաբերյալ հնչեցվող տեսակետները՝ Հովհաննիսյանը նշեց. «Իրենք առերևույթ հայտարարում են, որ խաղաղություն են ուզում, բայց իրենց պատկերացրած խաղաղությունն այլ է. փորձում են դոմինանտ պետություն լինել տարածաշրջանում», - նշեց ադրբեջանագետը։   Նրա փոխանցմամբ՝ այնպես չէ, որ հայ փորձագետները հանդիպումների ընթացքում խոսում են բացառապես «Խաղաղության օրակարգի» մասին։ «Բարձրացվում են մեզ հուզող խնդիրները՝ ռազմագերիների, Ադրբեջանի ագրեսիաների հետ կապված և այլն» - եզրափակեց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ հուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ МГИМО-ի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը:

Հունիսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։ Հանդիպման մասնակիցները քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առնչվող հարցերը և փոխվստահության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։

 

telegram
Tags: «Խաղաղության օրակարգ»ԱդրբեջանԵՄՌԴՏարոն Հովհաննիսյանփորձագետիտական շրջանակներ

Հարակից հրապարակումներ

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական...

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50

Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:28

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16

Եվրոպական միությունը պետք է վերաուղղորդի Կարմիր ծովում իրականացվող իր Aspides ռազմածովային առաքելությունը դեպի Հորմուզի նեղուց, «երբ պայմանները թույլ տան» այնտեղ...

Load More
Xosum
  • Լուրեր
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
На бывшего мэра Еревана завели уголовное дело
Իրավունք

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38

Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն...

Read moreDetails
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)
Քաղաքականություն

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ