Ադրբեջանցիները ոչնչացրել են բռնազավթված Արցախի Այգեստան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, հայտնել է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը (Artchakh Monuments)։
Վանդալիզմն ըստ արբանյակային լուսանկարների վերլուծության՝ տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Ավելի վաղ Artchakh Monuments-ը հայտնել էր, որ Ադրբեջանն Արցախյան հերոսամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ է ոչնչացրել։





































