• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 06:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Գոյաբանական նոր սպառնալիքներ ու զիջումներ. ընդդիմադիրները՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Արտաքին քաղաքական, Ներքաղաքական,
12 Օգոստոս 2025 14:03
ShareShareShare
Գոյաբանական նոր սպառնալիքներ ու զիջումներ. ընդդիմադիրները՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին
telegram

ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերը, նախաձեռնությունները խոր մտահոգություններ են հայտնում ու դատապարտում Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը:

Բոլոր ընդդիմադիր ուժերը միասնական են այն հարցում, որ առանց բանտարկյալների պարտադիր ազատ արձակման, զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի իրավունքի ապահովման և միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրման խաղաղության համաձայնագիրը չի հանգեցնի խաղաղության, այլ միայն կմեծացնի նոր պատերազմների և հայկական պետության հետագա թուլացման սպառնալիքը։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, ըստ դաշինքի՝ դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:

«Դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և ագրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքը շեշտել է, որ դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ «իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը»:

«Մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները», - նշել են քաղաքական ուժից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր մտահոգությունը հայտնելով, ընդգծել է, որ ստորագրելով այս համաձայնագիրը՝ «ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը»։ Մասնավորապես, ըստ ՀՀԿ-ի, հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի, անտեսում է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը, որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։

«Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ: Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով»,- նշում են ՀՀԿ գործադիր մարմնից:

ՀՀԿ-ն մերժում է գործող կառավարիչների «քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը, իր հերթին, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»: Ըստ կուսակցության՝ իշխանությունները միտումնավոր շրջանցում են այն արձանագրումը, որ «այդ «աննախադեպության» գինը իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմամբ»։

«Ապրելու երկիր»-ը վերահաստատում է, որ հայ գերիների վերադարձը պետք է հանդիսանա Հայաստանի հստակ պահանջը` ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ որպես հնարավոր իրական խաղաղության նախապայման, ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս գալը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինեն հստակ և ժամկետային պարտավորություն կողմերի համար։ «Ստորագրած փաստաթղթում բացակայում է ճանապարհների ապաշրջափակման Ադրբեջանի պարտավորությունը, այլ առկա է ընդամենը «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորություն»։ Դրա փոխարեն Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և անհիմն պահանջների շարքը չի դադարում, հետևաբար խաղաղության հաստատման պատրանքը որպես «հաջողություն» հայ ժողովրդի վրա վաճառելը դիտարկում ենք որպես վտանգավոր նախընտրական մանիպուլյացիա՝ կուտակված ռիսկերի առկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի հետ գործընթացը գլխավորապես ադրբեջանական պահանջների բավարարման շուրջ է, Բաքուն չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, վաշինգտոնյան բանակցությունների մասին այս տեսակետն ունի «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հրապարակված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախագծով նախատեսված է, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտում ներքին գործերին, բայց մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում ասուլիսի ընթացքում սպառնալիքով կրկին նշեց, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը (սա ուղիղ միջամտություն է երկրի ներքին գործերին)»,- հայտարարել է Թաթոյանը՝ հավելելով, որ այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում։

«Հայաքվե» նախաձեռնությունն էլ համարում է, որ վաշինգտոնյան պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է, ինչն էլ, ըստ նրանց, «բացում է նոր պատերազմների ու ճնշումների դուռը»։

«Խաղաղության մասին պայմանագիր ստորագրել՝ առանց իրական անվտանգային երաշխիքների, առանց Հայաստանի սահմանների միջազգային ճանաչում ստանալու, առանց առնվազն միջնորդավորված հսկողության և միջազգային դերակատարների ներգրավման՝ նշանակում է ուղիղ ճանապարհ դեպի պարտություն և պետականությունը հարցականի տակ դնելու արկածախնդրություն»,- նշել են նախաձեռնությունից:

Քաղաքական ուժերը նաև շեշտել են, որ նոր իշխանությունների դեպքում հնարավոր կլինի խուսափել «նման պարտություններից ու կերտել ամուր պետականություն»:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

telegram
Tags: Арменияընդդիմությունհռչակագիր

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47

Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջից մեկի շինարարությունը, հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Նշվում է, որ...

«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կկատարի նախընտրական խոստումն ու բնակարաններ կնվիրի այն ընտանիքներին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան՝ այն համայնքներում, որտեղ քաղաքական ուժը...

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

15 Հուլիս 2026 11:30

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

13 Հուլիս 2026 22:23

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության միջև հեռակա բանավեճի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ պետական ինստիտուտների, հատկապես՝...

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

13 Հուլիս 2026 18:27

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցների և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ