Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ընդգծել են սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գրոնոն քննարկել էին Հարավային Կովկասում իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Սեպտեմբերին Գրոնոն հայտնել էր, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեք խաղաղության հասնելու գործընթացում։





































