Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ուղղված ուղերձում Արմեն Սարգսյանը նշել է․
«Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված ուղերձում ՀՀ նախագահը նշել է, որ անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում:
«Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Իշխող ուժը չունի ժողովրդի աջակցությունը և բախվելու է աճող դիմադրության․ Չալաբյան
«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔՀԿ-ից փոխանցած ուղերձում հայտարարել է, որ իշխող ուժն այլևս չունի ժողովրդի աջակցությունը...




































