ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դրժել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվա կատարած վերջին այցերի ընթացքում հայկական կողմը հավաստիացրել է, որ գործողություններ չի ձեռնարկի ՌԴ-ի դեմ, սակայն «իրականությունը հակառակի մասին է վկայում»։
Զախարովան նշել է, որ ՌԴ-ում վրդովված են այն փաստից, որ ՀՀ-ն հարթակ է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ում Երևանում ընդունել են «չափազանց ջերմ»։
«Իսկ դուք պատմական ո՞ր կողմում եք: Ու՞մ եք աջակցում պատմական համատեքստում»,- հարցրել է պաշտոնական ներկայացուցիչը։
ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ նման գործելաոճը կարող է լրջորեն բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Նա հավելել է, որ խոստումները չպահելը բնութագրում է Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը ոչ միայն Մոսկվայի, այլև սեփական քաղաքացիների նկատմամբ։
Երևանում մայիսի 3-5-ն անցկացվել էր ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել էր նաև Զելենսկին։ Վերջինիս հետ քննարկել էր պաշտպանական ոլորտում փոխհամագործակցության հեռանկարները։


























