• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 09:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

TRIPP-ը մեզ համար ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքականություն,
29 Հունվար 2026 12:07
ShareShareShare
telegram

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ TRIPP («Թրամփի ուղիղ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը ՀՀ-ի համար անվտանգային ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ՝ հայտարարելով, որ իշխանությունները չափազանցնում են նախագծի տնտեսական ներուժը, դրա շահավետությունը Հայաստանի համար։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով TRIPP նախագիծը, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ծրագրի իրականացման համար տրամադրած միջոցները։ 

Նախագծից բխող հնարավոր վտանգը՝ ըստ Քոչարյանի

Քոչարյանի խոսքով՝ TRIPP-ի իրականացումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբաշխման պայմաններում, որը նախաձեռնել է ԱՄՆ-ն։ Նրա պնդմամբ՝ Հայաստանն այս ծրագրով իրեն աշխարհաքաղաքական բախման կետում է դրել, մինչդեռ պետք է ամեն ինչ անել՝ դուրս գալու այդ բախման կետից։

Քոչարյանը հայտարարել է, որ TRIPP երթուղին հայ-ամերիկյան նախագիծ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, և այնտեղ հայկական շահ չկա։

«Կարող է լինել երկու TRIPP․ մեկը՝ Մեղրիի հատված, TRIPP երկուսը՝ Նախիջևանի հատված: Միգուցե դա ավելի հեշտ է ձևավորել կազմակերպչական առումով, բայց բովանդակությունն ու կարգավորումները նույնն են լինելու: Դա նրա համար է, որ չստացվի՝ հայ-ամերիկյան նախագիծն Ադրբեջանի և Թուրքիայի համար է»,- ընդգծել է նա։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզմամբ՝ ԱՄՆ-ն կփորձի այս ծրագիրն «առաջ տանել»։ Միևնույն ժամանակ՝ Քոչարյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունները կապված են Իրանի հետ։ Միակ նպատակը, ըստ նրա, Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելն է։

Նախկին նախագահը նշել է, որ այսօր վերահսկողությունը չի իրականացվում միայն զինված ուժերով կամ բանակով։ Խոսքը, առաջին հերթին, նրա ներկայացմամբ, վերաբերում է կառավարման իրավունքին։

«Երբ դու այդ կառավարման իրավունքը փոխանցում ես մի պետության (TRIPP-ի դեպքում՝ ՀՀ-ն ԱՄՆ-ի է փոխանցում կառավարումը-խմբ․), որի հետ հարաբերություններում անհավասար դիրքում ես գտնվում, ապա, փաստացի, զրկվում ես որևէ հարցում պահանջ կամ պնդում ներկայացնելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համատեքստում սա հատկապես ակնհայտ է, եթե դիտարկում ենք ավելի լայն՝ աշխարհաքաղաքական պատկերը»,- նկատել է նա։

Վերջինս հավելել է, որ Հայաստանը նման ծրագրում իր շուրջ 26%-անոց մասնակցությամբ, պատկերավոր ասած, կարող է միանալ «աշխարհաքաղաքական խուլ ու համրերի միությանը»։

Քոչարյանը նաև նշել է Իսրայելի հնարավոր դերակատարության մասին՝ ընդգծելով, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները մեծապես կախված են Իսրայելի քաղաքականությունից։ Քոչարյանի գնահատմամբ՝ սա հենց այն օրինակն է, երբ Հայաստանն այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։

Նրա դիտարկմամբ՝ նախագծից բխող ռիսկերը հնարավոր կլիներ նվազեցնել, եթե դրան միանային Ռուսաստանը կամ Չինաստանը։

«Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ»,- հավելել է Քոչարյանը։

Ծրագրի տնտեսական կողմը․ ինչո՞ւ են նախատեսվող միջոցները չափազանցված

Վաշինգտոնը, ըստ Քոչարյանի, Հարավային Կովկասում տնտեսական շահ չունի։

«ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ադրբեջան արտաքին առևտրի ամբողջ ծավալը կազմում է Նահանգների ընդհանուր արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0,004%-ը, սա ոչինչ է: ԱՄՆ-ն տարածաշրջանում տնտեսական զրոյական շահ ունի»,- շեշտել է նախկին նախագահը՝ մատնանշելով բացառապես Թեհրանի գործոնը։

Նա, անդրադառնալով նախագծից տնտեսական շահ ստանալու ՀՀ-ի հնարավորությանը, հիշեցրել է իր նախորդ ասուլիսի միտքն ու շեշտել, որ դա տեղի կունենա միայն ծրագրի ընդլայնման դեպքում։

«Այո՛, Հայաստանը տնտեսական շահ է այստեղ ունենալու, եթե ճանապարհը բացվի Իրանի վրա, եթե ամբողջ շղթան սկսի աշխատել, և եթե այդ TRIPP-ը հասնի մինչև Երասխ, ինչի հնարավորությունն այսօր չի երևում։ Խոսվում է երթուղու 42-43 կիլոմետրանոց հատվածի ու միլիարդավոր ներդրումների մասին։ Հասկանո՞ւմ եք, սրանք հեքիաթներ են։ 42 կիլոմետրի վրա մլրդ ներդրման դեպքում ասֆալտը ոսկուց պետք է լինի»,- ընդգծել է նա։

Քոչարյանի խոսքով՝ բավարար կլիներ ընդամենը 80-90 մլն դոլարի ներդրումային ծրագիրը, ինչը Հայաստանը հանգիստ կարող էր իրականացնել իր միջոցներով։ Նա նշել է, որ TRIPP-ի 42-43 կիլոմետրանոց հատվածը միայն կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հնարավոր է կառուցել երկու տարում։

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարներն Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրել էին համատեղ հռչակագիր, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել պատերազմները, պահպանել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրով նախատեսվում է ստեղծել Թրամփի երթուղի, որը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:

Հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը։

telegram
Tags: ԹրիփՌոբերտ Քոչարյանսպառնալիք

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ