Քննչական կոմիտեն հարցաքննության ծանուցում կուղարկի Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրան, թերթի փոխանցմամբ, վկայի կարգավիճակով կհարցաքննեն Կադաստրի նախկին աշխատակից Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Իր հերթին՝ Թովմասյանը ևս պատրաստվում է Քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի (ազգանունը չի հրապարակվում-AT) դեմ, որը «հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկել իրեն»։
Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը ԶԼՄ-ներին ահազանգել էր, որ «կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգել են և ծեծի ենթարկել»: Կոմիտեից այս տեղեկատվությունը հերքել են: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։




































