Դատարանը վերացրել է Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը՝ ուժի մեջ թողնելով միայն բացակայելու արգելք խափանմանն միջոցը, հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։
Դատավորը նշել է, որ դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել Հրայր սարկավագի պատշաճ վարքագիծը։
Օգոստոսի 21-ին երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Արսեն Ղազարյանի, ընդդիմադիր «Կամք» կուսակցության առաջնորդ Վահագն Չախալյանի կալանքը։ 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի կալանքը դատարանը փոխել էր տնային կալանքով։
Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին Գալստյանը, Շարբաթյանը, Սարգսյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Մախսուդյանը, Ռոստոմյանի հայրը, ակտիվիստներ Լիդիա Մանթաշյանը և Աղվան Արշակյանը։ Ավելի ուշ դատարանը կալանավորել էր նաև գործարար Տիգրան Գալստյանին և Հրայր սարկավագ Հակոբյանին։


































