Փաստաբան Արամ Վարդևանյանը կասկածի տակ է դրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու քննչական միջնորդության օրինականությունը՝ այն անվանելով «ակնհայտ անհիմն» և «նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած»։
Փաստաբանը հիշեցրել է, որ Կարապետյանն արդեն 55 օր ապօրինի կալանքի տակ է, իսկ հունիսի 18-ին ընտրված խափանման միջոցը «խայտառակություն» էր, որի շարունակությունն է այսօր դատարանում քննարկվող հարցը։
«Սա իրավական իմաստով խայտառակություն է, և հիմա այդ խայտառակության շարունակությունն է փորձ արվում իրացնել դատարանում։ Մեծ հույս ունեմ, որ ի վերջո արդարությունն ու իրավունքը կգերակայեն։ Այդ հույսն ունի իրավական հիմք, որը կոչվում է ՀՀ Սահմանադրություն»,- ասել է Վարդևանյանը
Նա նաև հիշեցրել է, որ դատավոր Արտակ Կարապետյանի որոշումները խուզարկության և ձերբակալության վերաբերյալ արդեն ճանաչվել են ոչ իրավաչափ։
Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝



































