Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը։
2024 թվականի մայիսի 31-ին առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Նույն գործով անցնում էին «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Դատարանը նրանց նույնպես արդարացրել էր։