Ոստիկանները ձերբակալել են Երևանի Կենտրոն համայնքի վարչակազմի մի քանի աշխատակիցների, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա պարզաբանել է, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են` չհստակեցնելով նրանց թիվը։
MPG/Gallup International Association-ի տվյալներով՝ օգոստոսին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը 5 բալանոց սանդղակով ամենացածր գնահատականն էր ստացել՝ 2,7 միավոր։ Երևանցիներից ամենաբարձր գնահատականն ստացել էր Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը` 3,9 միավոր։
Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»
Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...




































