Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում «Թումո» կենտրոն, հայտնել է Մայր Աթոռը։
Ըստ հաղորդագրության՝ շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա:
«Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով»,- նշել են Մայր Աթոռից։
4500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կենտրոնի մի քանի 100 քառակուսի մետրը համընկել է համայնքի պատկանող, փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Վաղարշապատի ավագանին այդ հողատարածքը նվիրատվությամբ փոխանցել է Մայր Աթոռին, սակայն պետական գրանցման փուլում գործընթացը կասեցվել է։ Ծրագիրը մի քանի տարի ձգձգվում էր, իսկ 2026 մարտին ԱԺ-ն ընդունել է օրենք, որով եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում։






































