Դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով, 1 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։
Տնային կալանքը նշանակվել է 3 ամսով։ Դատարանն արգելել է Ներսիսյանին շփում ունենալ վարույթին ներգրավված անձանց հետ և իր հասցեում հյուրընկալել անձանց, բացառությամբ՝ իր մերձավոր ազգականների և պաշտպանների։
Նմանատիպ խափանման միջոց է կիրառվել նաև Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ, ով նույնպես ձերբակալվել էր նույն գործով։
Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել էին 2025 թվականի նոյեմբերի սկզբին՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։






































