Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, հայտնել է «Մեր ձևով» շարժումը։
Նշվում է, որ դատարանի որոշման հրապարակումից հետո Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, իսկ առավոտյան՝ մամուլի ասուլիսով։
Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու տեղափոխել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
2025 թվականի հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։


























