Լոռու Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում խոտածածկույթ է այրվում, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
Հրդեհի վերաբերյալ ահազանգը ՆԳՆ-ում ստացել են նոյեմբերի 29-ին՝ ժամը 18։59-ին։ ՆԳՆ-ից հավելել են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




































