Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհի ուղեկցությամբ ավտովթարի հետևանքով տուժել է մեկ մարդ, հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Իսակովի պողոտայում: Nissan-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ականատեսները փորձել են ինքնուրույն մարել կրակը, ինչից հետո ժամանած հրշեջները մարել են հրդեհը: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվում է սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը:






































