Շախմատի տան հարևանությամբ՝ Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր Պիցցա» սննդի կետում հոկտեմբերի 26-ին հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է։
Հրդեհի վերաբերյալ հայտնել էին ԶԼՄ-ները, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ավելի ուշ տեղեկացրել էր, քր հրդեհի ահազանգն ստացել է ժամը 11։30-ին։
Փրկարար ծառայությունից հավելել էին, որ փրկարարական ջոկատները դեպքի վայր էին մեկնել հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով՝ չորս մարտական հաշվարկով։ Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։09-ին։





































