Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan․com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Նշվում է, որ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:





































