Սեպտեմբերի 6-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին մեքենան գլորվել է ձորը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 05։08-ին։ Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր գլորվել և հայտնվել ձորակում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ձորից:






































