Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկում օգոստոսի 9-ին խոշոր հրդեհի հետևաքով այրվել են գույք և կենցաղային իրեր, փրկարարները հարևան բնակարաններից 2 բնակչի են տարհանել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկում ծուխ են նկատել ժամը 10։49-ին։ Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 50 քմ)։
Ծառայությունից տեղեկացրել են, որ ջերմահարվել են բնակարանի պատերը, հարևան բնակարանների դռները, 4-րդ և 5-րդ հարկերի շքամուտքերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 11։51-ին։






































