«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Վարչական դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Ըստ նրա՝ հայցադիմումը վարույթ է ընդունվել և նիստ է նշանակվել հունիսի 24-ին՝ ժամը 10։00-ին։
Հայցով Քոչարյանը բողոքարկում է ԿԸՀ-ի՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշման դեմ, որից հետո Գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել նրա նկատմամբ։
Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն թույլատրել էր Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի տեղեկությունների՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թվականների իրադարձություններին։
Պաշտպանական կողմի տվյալներով՝ մեղադրանքը կապված է կրթական հաստատության գույքի օտարման գործարքի հետ։
Կարդացեք նաև՝
Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել




































