Իններորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում խոսնակի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ երեք թեկնածուն է խորհրդարանի գործող խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Չնայած նախընտրական շրջանում դիտարկվում էր նաև Լիլիթ Մակունցի թեկնածությունը՝ նա չի ինքնառաջադրվել և նրա թեկնածությունը որևէ մեկը չի առաջարկել։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու խորհրդարանի կազմը հաշվի առնելով՝ Մակունցի թեկնածությունը կորցրել է արդիականությունը»,- հայտնել են թերթի աղբյուրները։
Լրատվականի փոխանցմամբ՝ Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պաշտոնում և այդ մասին հայտնում է իր շրջապատում։ Որոշումը կկայացվի կուսակցության վարչությունում, այնուհետև կներկայացվի ԱԺ խմբակցությանը։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):




































