Անհայտ զինված անձինք կրակ են բացել Չիկագոյի հարավային կողմում՝ վիրավորելով 13 մարդու, հայտնում է NBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Փրինսթոն Պարկ թաղամասում։ Տուժածների տարիքը տատանվում է 17-ից 47 տարեկան։
Նրանցից տասներկուսը տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մեկ տղամարդ հրաժարվել է հոսպիտալացումից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 26-ամյա կինը գտնվում է ծանր վիճակում։





































