Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 22։34-ին։ Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։



























