Սուդանի Հյուսիսային Դարֆուր նահանգում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, հայտնում է Sudan Tribune պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Կուտում քաղաքում՝ հարսանեկան արարողության վայրում: Զոհերի թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ «Արագ արձագանքման ուժերի» (RSF) մարտիկներ։
Նշվում է, որ հարվածը, ենթադրաբար, իրականացվել է Սուդանի բանակի կողմից՝ թիրախավորելով RSF-ի դիրքերը, տեղի գյուղական հիվանդանոցը և գլխավոր շուկան։






































