Երևանի Արաբկիր վարչական շրջանում մարտի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը:
Կրակոցները հնչել են Վիկտոր Համբարձումյան փողոցում: Քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Ըստ տեղեկությունների՝ տուժածը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թարմացված՝ 13։30
ՆԳՆ-ն հայտնել է Արաբկիր վարչական շրջանում «հանցագործությունը կատարողին վնասազերծելու» մասին։
Ըստ նախարարության՝ նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։





































