Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա 4 տուժած, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հունվարի 2-ին՝ ժամը 12:04-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած ավտոմեքենաներից դուրս է բերվել ականատեսների ուժերով և տեղափոխվել բուժհաստատություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




































