Բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ Նատալյա Մալցևան բացատրել է, թե ինչ է ալերգիան ցրտից և ինչպես պայքարել դրա դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ ցրտից ալերգիան միասնական հասկացություն է, որը միավորում է մարմնի ռեակցիաները ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Ցուրտը կարող է առաջացնել ասթմայի սրացում, որն իսկական ալերգիկ հիվանդություն է, ինչպես նաև կարող է առաջացնել սառը եղնջացան, որը դրսևորվում է ցանով, այտուցով, շնչառական խնդիրներով և արյան ցածր ճնշմամբ:
«Հակաալերգիկ հակահիստամիններն արդյունավետ են սառը եղնջացանի բուժման համար, քանի որ երկու դեպքում էլ ներգրավված են նույն իմունային բջիջները: Այնուամենայնիվ, գլխավորը սահմանափակել շփումը ցրտի հետ՝ սառը ըմպելիքներից, սառը մակերեսների և ձյան հետ շփումիցը»,- ասել է նա։






































