Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարել, հայտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է հունվարի 28-ին, հեռացվել է շագանակագեղձի քաղցկեղ։
«Մի քիչ հոգնած եմ, բայց շատ հուզված եմ, ոգևորված։ Հիվանդն ուներ շագանակագեղձի քաղցկեղ, կատարեցինք լավագույն բուժման եղանակով՝ ռոբոտ-ասոցացված վիրահատություն»,- վիրահատությունից հետո ասել է Ծատուրյանը։






































