• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 05:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

Էքսկլյուզիվ, Կարծիք, Տնտեսություն,
24 Հուլիս 2025 09:49
ShareShareShare
telegram

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ին մեկնաբանել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումը։

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ հուլիսի 3-ին ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ Կառավարությունը հանդես էր եկել մեկնաբանությամբ և հայտարարել, որ հրատապ կարգով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը մանրամասնել էր, որ դատարանը կառավարությանն արգելել է բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվներ, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ընկերության գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը:

Դատարանի որոշումը` «Հայաստանի համար շատ վատ ներդրումային միջավայրի ահազանգ»։

Հայաստանի կողմից Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC)՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման գործընթացից հրաժարվելու մասին որոշման չկատարման դեպքում երկիրը կարող է բախվել լուրջ հետևանքների՝ ներդրումային միջավայրի համար, Armenia Today-ին ասել է Արամյանը։

«Եթե իշխանություններն անտեսեն այս որոշումը, ապա դա կարող է դառնալ Հայաստանի ներդրումային միջավայրի համար խիստ բացասական ազդակ»,- ընդգծել է փորձագետը։

Նրա խոսքով՝ եթե համադրում ենք Սամվել Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ-խմբ․) փաստաբանական թիմի հայտարարությունը և կառավարության տարածած հաղորդագրությունը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասով, ապա տպավորություն ենք ստանում, որ կառավարությունն արձագանքել է, թե «անկախ նրանից, «սիրելի արբիտրաժ», թե ինչ պարտավորություններ եք ստանձնել՝ ստորագրելով Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանոթյան մասին համաձայնագիրը, անկախ նրանից, որ ամաձայնել եք ի հայտ գալիք վեճերի լուծումը պատվիրակել Ստոկհոլմի դատարանին, ամեն դեպքում, տեղյակ եղեք, որ պետք է հաշվի առնեք վճիռների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Արամյանի խոսքով՝ եթե ուշադրությամբ կարդանք այդ համաձայնագիրը, ապա կա 4 -րդ կետ, որով սահմանվում է, թե հնարավոր բռնագրավման համար ինչ նախապայմաններ են անհրաժեշտ և ինչ պարտադիր պայմաններ պետք է լինեն։

«Որևիցե պետություն, նման արշավ սկսելուց առաջ, պետք է բավականին լուրջ տնային աշխատանք կատարած լիներ, այսինքն՝ արդեն պետք է հիմնավորած լիներ, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտն այնպիսի գործողություններ է կատարել, որոնցով լուրջ վնաս է հասցրել պետական շահերին, և ապացուցած լիներ, որ բռնագրավման այդ որոշումը խտրական բնույթ չի կրում, սելեկտիվ վերաբերմունք չէ, և բոլորը սանրվում են նույն սանրով։ Հակառակ դեպքում՝ այս իրավիճակն, անկասկած, ներդրումային տրամադրության վրա խիստ-խիստ բացասական ազդեցություն է ունենալու՝ թե՛ դրսի, և թե՛ ներսի գործարարների համար»,- ասել է Արամյանը։

Նա շեշտել է, որ բիզնեսի տեսանկյունից՝ սա բավականին վատ է, քանի որ Հայաստանն առանց այն էլ առանձնապես ներդրումային գրավչությամբ չի փայլում։ Իսկ հիմա՝ առավել ևս։

«Ոչ միայն արտաքին ներդրողները կհրաժարվեն գալուց, ինչի մասին վկայում է 2024 թվականի ներդրումային վիճակագրությունը, այլև ներքին ներդրողներն այլևս կխուսափեն ներդրումներ կատարել այստեղ»,- ասել է նա։

Պարսյանը բացատրել է, թե ինչպես են գործում միջազգային արբիտրաժային որոշումները։ Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համաձայն, ստոկհոլմյան արբիտրաժի վճիռները ենթակա են պարտադիր կատարման՝ 1958 թվականին ընդունված Նյու Յորքի կոնվենցիայի հիմքով։ Այդ կոնվենցիային անդամակցում է ավելի քան 170 պետություն, այդ թվում` Հայաստանը։ Պետք է նկատի ունենալ, որ պետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ազգային օրենսդրության մաս են կազմում: Այս դատարանն անկախ արբիտրաժային հաստատություն է, և դրա որոշումներն ունեն իրավական ուժ՝ ազգային դատարանների վճիռներին հավասար, դրանց կատարումից Հայաստանի կառավարությունը չի կարող հրաժարվել, ասել է տնտեսագետը։

«Եթե պատասխանող պետությունը չի կատարում վճիռը, հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները կամ գույքը, և պահանջել կատարողական վարույթ։ Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով կարելի է պարտադրել միջազգային արբիտրաժային վճռի իրականացում։ Օրինակ, հայցվոր կողմը` ՀԷՑ-ի սեփականատերը, կարող է պայմանական դիմել նյույորքյան կոնվենցիային միացած ցանկացած երկրի, օրինակ՝ Չեխիայի դատարան և Չեխիայի տարածքում գտնվող հայաստանյան գույքի նկատմամբ իրականացնել բռնագանձում՝ այդպիսով ապահովել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը»,- պարզաբանել է փորձագետը։

Տնտեսագետի կարծիքով՝ արբիտրաժային դատարանի վճռի չկատարումը կարող է նաև այլ հետևանքներ առաջացնել, օրինակ՝ միջազգային վարկային և ֆինանսական տարբեր ինստիտուտներ կարող են հղում կատարելով արբիտրաժային դատարանի վճռի չկատարմանը՝ հրաժարվել Հայաստանի հետ տարբեր՝ փոխառությունների և վարկային գործարքների կնքումից, եթե արբիտրաժի վճիռը պետությունը չի կատարել։

«Այնպես որ, հայաստանյան պաշտոնյաները պետք է դա նկատի ունենան, որ նման գործելաոճին հետևելու են տարբեր պատժիչ գործողություններ»,- զգուշացրել է նա։

Ըստ փորձագետի՝ եթե որոշումը չկատարվի՝ հնարավոր է սկսել նոր արբիտրաժային գործընթաց։ Հայցվոր կողմը կարող է պահանջել լրացուցիչ վնասների փոխհատուցում՝ վճիռը չկատարելու հիմքով։ Հնարավոր է նաև ներկայացնել նոր արբիտրաժային հայց՝ վնասների փոխհատուցման պահանջով, ինչն, անշուշտ, Հայաստանի համար կարող է ֆինանսական, նյութական խնդիրներ առաջացնել։

Կարդացեք նաև՝

Սակագնի հետ կապված խնդիրներ, մեծ տույժեր․ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի պետականացման ռիսկերի մասին
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
telegram
Tags: ՀԷՑՍուրեն ՊարսյանՍտոկհոլմի առևտրային պալատՎարդան Արամյան

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ