• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 02:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ֆինանսական դժվարություններին երիտասարդները չեն դիմանում», «ամուսնալուծությունը մոդա է»․ քաղաքացիները՝ ամուսնալուծության մասին

Էքսկլյուզիվ, Հասարակություն,
24 Մարտ 2025 22:39
ShareShareShare
telegram

Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականի հունվար-դեկտեմբերին գրանցվել է 15 324 ամուսնություն, որը 2023-ի համեմատ նվազել է 1006-ով: 2023 թվականին Հայաստանում 16 330 ամուսնություն էր գրանցվել։

Միևնույն ժամանակ՝ Armstat.am կայքում հրապարակված տվյալների համաձայն, ամուսնալուծությունների թիվը 2024 թվականին 2023 թվականի 4525-ի համեմատ ավելացել է 164-ով` կազմելով 4689, արձանագրվել է ամուսնալուծության 306 դեպք` 2023թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 277-ի համեմատ:

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ հետաքրքրվելով քաղաքացիներից, թե ի՞նչն է օգնում պահպանել ամուր ամուսնությունը, չհասնել ամուսնալուծության։ Քաղաքացիներին նաև հարցրել ենք, թե ինչպե՞ս են վերաբերվում ամուսնալուծություններին։

Հարցվածների մեծ մասը բացասաբար է արտահայտվել ամուսնալուծության մասին։ Ընտանիքների փլուզման հիմնական պատճառ նշել են սոցիալական պայմաններն ու ֆինանսական դժվարությունները: Գրեթե բոլոր հարցվածները համակարծիք էին, որ ընտանեկան երջանկության գրավականը փոխադարձ հարգանքի, վստահության և զիջումների մեջ է:

Հարցմանը մասնակցած տարեց տղամարդու կարծիքով՝ ամուսնալուծությունները «մոդա» են դարձել։

«Ամուսնալուծությունը սոցիալական խնդիր չէ, պարզապես մարդիկ, երևի, չեն ուզում երեխաներով զբաղվել։ Հիմա մոդա է ամուսնալուծվելը»,- ասել է տղամարդը։

Հարցման մեկ այլ մասնակցի համար ամուսնալուծությունը ցավալի փաստ է։

«Ծայրահեղ տարակուսանք է առաջացնում, քանի որ մեր շրջապատում շատ ամուսնալուծվածներ կան, բայց ես չեմ կարողանում հասկանալ։ Կարծում եմ՝ համատեղ չլինելու մեջ է խնդիրը: Չեմ կարծում, որ կենցաղային խնդիրները կարող են քայքայել ընտանիքը, քանի որ եթե սիրում ես, կենցաղին էլ ես հարմարվում»,- նշել է կինը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ ամուսնալուծությունները հետևանք են նրա, որ ժամանակակից կանայք ամուսնանում են բացառապես երեխա ունենալու նպատակով:

«Ամուսնանում են, աղջկան պետք է երեխա ունենալ, ունենում է, որից հետո նրան ամուսին պետք չէ՝ շպրտում է դուրս»,- կարծիք է հայտնել տղամարդը:

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ օրենքներում պետք է փոփոխություններ կատարել, որոնք կխստացնեն տղամարդկամց պատասխանատվությունն ամուսնալուծությունից հետո:

«Պետք է ընդամենը փոխել օրենքները։ Եթե տղամարդիկ ամուսնալուծության դեպքում լուրջ պատասխանատվության ենթարկվեն, կարծում եմ, նման բան շատ չի լինի։ Տղամարդիկ պետք է կազմակերպված լինեն, կնոջ հետ գան ընդհանուր հայտարարի, ոչ թե հայտարարեն, որ չի ստացվում և վերջ։ Տղամարդիկ պետք է ձիգ լինեն, կանայք՝ խելացի»,- հավելել է նա։ 

Հարցվածներից մեկը հայտարարել է, որ ամուսնալուծությունները մարդկանց անձնական գործն են։

«Չի կարելի դա վատ կամ լավ գնահատել։ Բայց երբ վերլուծում ես իրավիճակը, հասկանում ես, որ հիմնական պատճառը սոցիալական վիճակն է»,- կարծում է հարցվածը։ 

Հարցման մեկ այլ մասնակից նույնպես առանձնացրեց սոցիալական խնդիրները։ Նրա կարծիքով՝ երջանկության գրավականը միմյանց հանդեպ սերն ու հարգանքն է։

«Երևի բարդությունները ֆինանսական են, և այդ բեռը զույգերը չեն կարողանում տանել։ Պետք է սիրել ու հարգել միմյանց, դա երջանկության գրավականն է»,- նշել է կինը։

Մեկ այլ հարցված կարծում է, որ ամուսնալուծությունների թիվն աճել է այն պատճառով, որ «երիտասարդությունը փչացել է»։

«Տղամարդիկ փչացել են, ի վիճակի չեն ամուսնանալ և կնոջ հետ ապրել, հիմա տղեն տղու հետ է ապրում»,- ընդգծել է հարցման մասնակիցը։

Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ չակերտավոր հոգեբաններն են մեղավոր, որոնք մոլորեցնում են ժողովրդին և դրանով անուղղակիորեն  ամուսնալուծությունների աճի պատճառ դառնում:

«Կյանքի միտումները շատ են փոխվել, սոցիալական ցանցերը, չակերտավոր հոգեբանները մարդկանց հավաստիացնում են, որ իրենք երջանիկ դառնալու համար պետք է եսակենտրոն լինեն։ Փոխադարձ հարգանքը երջանկության գրավականն է»,- ընդգծել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

telegram
Tags: ԱմուսնալուծությունԱմուսնությունԵրևանէքսկլյուզիվընտանիքՀայաստանՀարցում

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ