• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 00:49
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մեզ վերահսկողն էլ պետք է վերահսկվի, որպեսզի չարաշահում չլինի. Սամվել Մարտիրոսյան

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Հարցազրույց,
02 Հուլիս 2024 08:00
ShareShareShare
telegram

Պետությունը տեսախցիկներով մանրակրկիտ վերահսկելու է քաղաքացիների տեղաշարժը երկրում, բայց ո՞վ է վերահսկելու վերահսկողին, որպեսզի չարաշահում չլինի, Armenia Today-ին հայտարարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ոստիկանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պարտադրում է իրավաբանական անձանց (տնտեսվարողներին) իրենց բիզնես-տարածքի արտաքին մասի տեսանկարահանում իրականացնել 24/7 ռեժիմով:

Նրա կարծիքով՝ հասարակությանը տարբեր  համակարգերի միջոցով վերահսկելը միշտ չէ, որ վատ է, բայց երբ վերահսկողական մեխանիզմները չեն վերահսկվում, բարի նպատակով ստեղծված մեխանիզմները կարող են անբարեխիղճ մարդկանց ձեռքում չարաշահման գործիք դառնալ։

Բացի այն ռիսկերից, որ համակարգ մուտք ունեցող անբարեխիղճ մարդիկ կարող են տվյալների բազաներն օգտագործել իրենց անձնական նպատակների համար, նաև այդ տվյալները կարող են հայտնվել ներքին և արտաքին ուժերի ձեռքում, որը հավասարապես վտանգավոր է, շեշտել է նա։

«Ունենք իրավիճակ, երբ պետությունը տարբեր կողմերից վերահսկում է մեր տվյալները, բայց չի վերահսկում վերահսկողներին։ Միշտ ասում ենք, որ դրսից ինչ-որ մութ ուժեր կարող են նայել, բայց իմ համար նույնքան, եթե ոչ ավելի մտահոգիչ կլինի, եթե ներսից ինչ-որ մարդիկ իմ տվյալներն օգտագործեն՝ առանց իմ թույլտվության ու իմ դեմ։ Արտահոսքը միշտ պատկերացնում ենք, որ ինչ-որ չարամիտ ուժեր եկան-տարան, բայց ո՞վ ասաց, որ այդ չարամիտ ուժը ՊԵԿ-ում կամ Առողջապահության նախարարությունում չի աշխատում»,- ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը շատ բարդ է, և հասարակության մեծ մասը տեղյակ չէ, հետաքրքրված չէ օրենքով, ինչը, նրա կարծիքով, հասարակության կողմից օրենքի քննադատության բացակայության պատճառն է։

«Բայց տեղյակ չեն ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունը պատշաճ կերպով հանրային քննարկումներ չի ծավալում, ու սա լուրջ խնդիր է, նաև այն պատճառով, որ հասարակության մեջ մեծ հետաքրքրություն էլ չկա նմանատիպ հարցերի շուրջ։ Սա խոսում է նրա մասին, որ մեր հասարակության մի մասը պատրաստ չէ ինքնիշխան երկրում ապրելու, որովհետև անկախ պետականություն ունենալ նաև նշանակում է վերահսկել քո կառավարությանը, թույլ չտալ, որպեսզի նա ավել-պակաս բաներ անի»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ խոցելի կարող են դառնալ հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ լրագրողները ուստի անհրաժեշտ է ներդնել մեխանիզմ, որը թույլ չի տա իշխանության ներկայացուցիչներին այդ տվյալներն օգտագործել ընդդիմության ներկայացուցիչների դեմ պայքարում որպես գործիք։

«Այստեղ պետք է հստակ մեխանիզմ լինի, որ ապահովի դա։ Մենք կոռումպացված մտածելակերպ ունեցող ժողովուրդ ենք, կամայական դեպքում փորձում ենք շրջանցելով մեխանիզմներ գտնել, որտե՞ղ են երաշխիքները, որ այդ համակարգի մարդիկ մասնավոր կերպով չեն գործի։ Պարզ է, որ ինչքան վերահսկողությունը շատանա, այնքան անվտանգությունն աճելու է, բայց դա չի նշանակում, որ մենք հանուն անվտանգության պետք է զոհաբերենք մեր բոլոր քաղաքացիական ազատությունները»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի կարծիքով՝ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման նպատակով տեսահսկումը կարող է վերածվել ֆանտաստիկ քանակի գիշերային նկարահանումների, որոնք անբարեխիղճ անձինք կարող են օգտագործել շանտաժի համար:

«Մենք գիտենք, որ իդեալական ոստիկանական համակարգ չունենք, այնտեղ կան կոռումպացված ոստիկաններ։ Որտե՞ղ է երաշխիքը, որ այդ կոռումպացված ոստիկանները չեն օգտագործելու տվյալները շանտաժի համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ֆանտաստիկ քանակի գիշերային նկարահանումների իդեալական շանտաժի զանգված է լինելու, որը կարող է օգտագործվել կամայական մարդու դեմ»,- շեշտել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ տեսահսկող սարքերի ավելացման արդյունավետությունը հիմնավորելու համար նախ պետք է հասկանալ, թե որքանով է օգտակար տեսախցիկների օգտագործումը ոստիկանության համար, օրինակ՝ որքանո՞վ է հանցագործությունների բացահայտման ցուցանիշն այդ տեսախցիկների միջոցով ավելացել։

«Հիմա էլ կան տեսախցիկներ։ Բազմաթիվ տերմինալներ են ջարդում, թալանում։ Կամերայով մարդուն նկարում են, ասում է՝ ես չեմ։ Առանց այն էլ քաղաքի կեսը տեսախցիկ է։ Մենք չենք տեսել թվեր, թող մեզ ցույց տան առկա տեսախցիկներ հիման վրա ինչքան (հանցագործություն-խմբ․) է բացահայտվել և ինչքան է տարբերությունը, երբ չկար»,- ասել է նա։

Մարտիրոսյանը խոսել է նաև ռիսկերի ու վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ քաղաքացիների տվյալների ընդհանուր մեկ բազայի ստեղծումից հետո: Նա մատնանշել է մինչ օրս այդպիսի տվյալների արտահոսքերի ու չպաշտպանված լինելու խնդիրները:

Փորձագետի խոսքով՝ կենտրոնացումը ենթադրում է, որ կա մի կետի խոցելիություն, և այս խոցելիությունը կարող է օգտագործվել ամբողջ համակարգը կաթվածահար անելու համար:

«Այսինքն՝ եթե մեկը մտնում է մի տեղ, միանգամից ամեն ինչ տանում, դա նաև մի կետի խնդրի հարցն է։ Եթե մի բան փչացավ, ամբողջն է փչանում։ Տարբեր կառույցներ հավաքագրում են մեր տվյալները և չգիտես՝ ո՞վ, ո՞նց է այդ տվյալները պահում՝ պատշաճ կերպո՞վ, թե՞ ոչ»,- մանրամասնել է Մարտիրոսյանը։

Նա հիշեցրել է, որ դեռևս լուծված չէ տվյալների պարբերաբար արտահոսքի խնդիրը, որոնք կա՛մ չեն հետաքննվել, կա՛մ մենք չգիտենք այդ հետաքննության արդյունքների մասին։

«Իմ տվյալներն ադրբեջանցիները ֆայլով, անձնագրիս համարով, հասցեով սարքել են։ Սա այն դեպքն է, որ ուղղակի ոչինչ չեմ կարող անել։ Պետությունը քաղաքացուն դարձնում է խոցելի։ Կան արտահոսքեր, որոնք ոչ ոք չի հետաքննել, կարող է ներքին հետաքննություն է տեղի ունեցել, բայց մենք դրա հետևանքները չենք տեսել։ Պետությունը պետք է իմանա, թե ինչո՞ւ է իմ մեքենայի համարը, անձնագրի տվյալներն ադրբեջանցիների ձեռքում»,- նշել է փորձագետը։

Մարտիրոսյանը շեշտել է, որ ոչ միայն մի կենտրոնում հավաքագրված տվյալները կարող են կոտրել, խոցելի են նաև այն հազարավոր տեսախցիկները, որոնք պետությունը պարտադրում է տեղադրել ամբողջ երկրում։

«Օրինակ՝ մի խանութի տեր տեսախցիկ է տեղադրում, ինքը դրանից չի հասկանում, տեսախցիկներն ունեն գործարանային գաղտնաբառեր, որոնք տեսախցիկը տեղադրելուց պետք է փոխել, 10-ից 8-ը չեն փոխում՝ հատկապես, եթե ինքնուրույն են տեղադրում։ Մենք ստեղծում են ոչ միայն խոցելիության կետ, այլ հազարավոր խոցելիության կետեր։ Ես համոզված չեմ, որ հնարավոր կլինի պատշաճ կերպով բոլորի անվտանգությունն ապահովել հենց տեղում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պետք է կարողանալ այդ տեսախցիկների թարմացումները ժամանակին ապահովել։

Մարտիրոսյանը նշել է, որ տեսախցիկների տեղադրման պահանջի հետ մեկտեղ չեն հստակեցվում տեսախցիկների տեխնիկական բնութագրերի պահանջները,  ինչը նշանակում է, որ ամենաէժան տարբերակներն են գնելու և, ընդհանրապես, երաշխիքներ չկան, որ արտադրողի կողմից 3 ամիս հետո տեխնիկական սպասարկում են ունենալու։

Մեդիափորձագետն անդրադարձել է նաև խոշոր բազայի ստեղծմանն «Ամազոն» ընկերության ներգրավման մասին։ Նա ավելի քիչ ռիսկեր է տեսնում մի ընկերության հետ աշխատելու պարագայում, որն ունի շատ խորացված անվտանգության կանոններ, քան, երբ հայտնի չէ վերահսկողը։

«Չեմ ուզում «Ամազոնի» գովազդ անել, բայց այդ ընկերությունն արդեն իսկ ունի ՀՀ քաղաքացիներից շատ շատերի տվյալները, որոնք առևտուր են այնտեղ իրականացնում։ Այստեղ կարգավորումների, պայմանագրերի, վերահսկողության և նպատակահարմարության հարց է»,- ասել է նա։

Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում չգրված կանոն կար, որ պետական տվյալները պահպանվում էին միայն տեղի սերվերների վրա, բայց Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ թշնամին սկսում է թիրախավորել հենց այդ սերվերային համակարգերը։

«Այստեղ պետք է համապատասխան ռիսկերը հասկանալ, ոչ ռիսկային տարբերակ չկա։ Եթե տանում ես «Ամազոն», ուրիշին ես տալիս, նա էլ կտնօրինի այնպես, ինչպես ինքն է հարկ համարում, բայց եթե պահում ես այստեղ ու նորմալ չես տնօրինում, հարցը դառնում է ոչ միանշանակ»,- ասել է փորձագետը։

Նա հավելել է, որ ընդունված օրենքում կան բազմաթիվ անհասկանալի կետեր, որոնք այս բարեփոխումը ոչ թափանցիկ են դարձնում, համապատասխանաբար հասարակությունը, նաև փորձագիտական համայնքը տեղյակ չեն բոլոր մանրամասների մասին և չեն կարող պատշաճ գնահատել ռիսկերը։

Փորձագետը նոր համակարգի թերացումներից է համարում նաև բողոքարկելու մեխանիզմի բացակայությունը։

«Նույն Էստոնիան, որի փորձն են մերոնք վերցնում, ունի անձնական տվյալների օմբուդսմեն, կարող են իրեն բողոքել, այստեղ դա օդում կախված է։ Պետք է շատ հստակ մեխանիզմներ լինեն, մեր դատական համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու չարաշահումների դեպքերին։ Հանրությունը պետք է տեղյակ լինի, որ իրեն շատ մանրակրկիտ հետևում են և պետք է իմանա, թե ինչ գործիքներ կան, որպեսզի ինքը կարողանա դրա դեմն առնել»,- ասել է նա։

Փորձագետի խոսքով՝ պետք է շատ հստակ մեխանիզմներ լինեն, ենթաօրենսդրական ակտեր, հստակ լուրջ պատիժներ։

«Ներկայումս անձնական տվյալների արտահոսքի պատիժը մաքսիմալ 500 հազար դրամ է»,- նշել է նա և հավելել, որ չնայած օրենքն ընդունվել է 2015 թվականին, սակայն մինչ այժմ ոչ ոք չի տուգանվել։

telegram
Tags: Armenia Todayանձնական տվյալների պաշտպանությունՀայաստանպարտադիր տեսանկարահանումՍամվել Մարտիրոսյան

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ